Հայտնի մարդիկ շարունակում են սոցիալական ցանցերում իրենց ցավն ու ափսոսանքն արտահայտել Քեսաբի ողբերգական դեպքերի վերաբերյալ: Ռուս դերասան, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը թվիթերյան իր միկրոբլոգում ևս անդրադարձել է Քեսաբի դեպքերին: «40 օր էլ չի անցել Ուկրաինայի Մայդանի ողբերգությունից, իսկ աշխարհում կրկին վիշտ է... Ողբերգություն Քեսաբում...Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,-գրել է դերասանը:
Հայազգի շոումեն, հումորիստ, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Միխայիլ Գալուստյանը ևս միացել է #savekessab ակցիային: Նա իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է #savekessab գրառմամբ լուսանկար, ինչպես նաև ակտիվորեն տարածում է տարբեր գործիչների' Քիմ Քարդաշյանի, Սերգեյ Բեզրուկովի, Կոնստանտին Ռիկովի, Վլադիմիր Սոլովյովի և տարբեր լրատվական կայքերի գրառումները' Քեսաբի դեպքերի վերաբերյալ:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանքտեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտելԼաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: ՏեղիՀայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետբնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Քեսաբում մնացած փոքրաթիվհայերի ճակատագրի վերաբերյալ հայտարարությունները հակասական են: Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը' Հաագայում' Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլիհամար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա' տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին: