Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով' «Ռեալն» ուժեղ ֆուտբոլիստներ ունի, սակայն «Բորուսիայի» կազմում կա Մխիթարյանը:

«Ռեալի» կազմում կան շատ լավ ֆուտբոլիստներ, սակայն մենք էլ Մխիթարյան և ուրիշ ֆուտբոլիստներ ունենք: Նորեկները հրաշալի կերպով ընտելացան թիմում և ուժեղացրել են մեր կազմը: Դժգոհելու առիթ չունեմ և «Ռեալի» դեմ խաղում անելու ենք ամեն ինչ»,-Կլոպի խոսքը մեջբերում է Championat կայքը:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ապրիլի 2-ին «Բորուսիան» կհյուընկալվի «Ռեալին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: