ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի որոշ հատվածների հրապարակումից հետո երեք պետական գերատեսչությունների կողմից արդեն ստացվել են հակադարձումներ: Այս մասին նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.

 

«Վերջին օրերին առանձին հատվածներ հրապարակվեցին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ 2013 թվականի Օմբուդսմենի զեկույցից: Այսօր արդեն կարող ենք ամբողջությամբ հրապարակել Զեկույցը: Այն մեր պաշտոնական կայքում է:

 

Զեկույցի առաջին հատվածների հրապարակումից հետո երեք պետական մարմինների կողմից արդեն իսկ կան հակադարձումներ: Չնայած դրանցում տեղ են գտել արդեն ավանդական դարձած խայթոցներ ու բովանդակային անճշտություններ, սակայն պետական այդ մարմինների արձագանքը կիրթ է և հնարավորություն է ստեղծում ծավալել օգտակար հրապարակային բանավեճ: Հետևաբար, առկա և սպասվող բոլոր հակադարձումներին մենք հընթացս և համարժեքորեն կարձագանքենք:

 

Անարձագանք կմնան միայն էժանագին պիտակները: Մեր կառույցին և արժեհամակարգին հարիր չէ մոլագարների կամ սադրիչների հետ լեզվակռիվը: Նման մարդիկ մեր կողմից պատասխանի չեն արժանանա, սակայն մեր պաշտպանությունն ինչպես միշտ մատչելի կլինի նաև նրանց համար:

 

Լրագրողներին հետաքրքրող հարցերին էլ կպատասխանենք հաջորդ շաբաթ կայնալիք մեր մամուլի ասուլիսի ընթացքում»: