Գազի ոլորտում ՌԴ-ի հետ Ուկրաինայի համագործակցությունն անհնարին Է առանց գազի դիմաց պարտքի եւ ընթացիկ մատակարարումների համար վճարման: Այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

 

«Թող մեր ուկրաինացի գործընկերներն անհրաժեշտ ֆինանսներ որոնեն պարտքերը մարելու եւ ընթացիկ վճարները կատարելու համար, որովհետեւ այլ կերպ այս ոլորտում, ինչպես նաեւ այլ ոլորտներում համագործակցությունն իրականացվել չի կարող: Դա պետք Է հասկանան բոլորը, դա պետք Է հասկանան այն մարդիկ, ովքեր այժմ, այս պահին Ուկրաինայում ընդունում են բոլոր անհրաժեշտ որոշումները»,- ասել Է Մեդվեդեւը «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ կայացած հանդիպման ժամանակ:

 

«Գազպրոմի» հանդեպ «Նաֆտոգազ Ուկրաինի» ընկերության պարտքը՝ մարտի մատակարարումների հաշվառմամբ, գնահատվում Է ավելի քան 2,2 միլիարդ դոլար, ասված Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ընկերությունների ղեկավարներ Ալեքսեյ Միլլերի եւ Անդրեյ Կոբոլեւի հանդիպման արդյունքների վերաբերյալ «Գազպրոմի» հաղորդագրության մեջ, տեղեկացրել Է ՌԻԱ Նովոստին: