Ռուսաստանյան «Ռոսվերտոլ» ընկերությունը 2013 թ-ին Ադրբեջանին Mi-35M տեսակի մոտ 300 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 12 մարտական ուղղաթիռներ է վաճառել: Այս մասին ասվում է «Ռոսվերտոլ» գործարանի տարեկան հաշվետվության մեջ:

 

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը դեռեւս 2010թ-ին Ռուսաստանին հիշյալ տեսակի 24 ուղղաթիռներ էր պատվիրել, որոնց մատակարարումները սկսվել էին 2011թ-ի դեկտեմբերին: