ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի գեղանկարչության անհատական ցուցահանդեսը, որը ներառում է աշխարհի 24 ղեկավարների դիմանկարները, ապրիլի 4-ի կբացվի Դալասում:
Ցուցահանդեսը կրում Է «Ղեկավար լինելու արվեստը. նախագահի անձնական դիվանագիտությունը» անվանումը, դրա ցուցանմուշների թվում են, մասնավորապես, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի եւ Դալայ-լամայի դիմանկարները: Ջորջ Բուշը նշել Է, որ պատկերել Է սոսկ այն քաղաքական գործիչներին, որոնց հետ իրեն՝ որպես պետության ղեկավարի վիճակվել Է համագործակցել:
«Մեր միջեւ բարեկամության ոգին Էր իշխում: Դուք գիտեք՝ ես հիանում եմ նրանցով՝ այդ ղեկավարներով, եւ փորձել եմ այնպես անել, որ այդ մարդիկ տեսնեն, թե ես ինչպես եմ իրենց վերաբերվում»,- ասված Է դստեր հետ նախկին նախագահի զրույցի ծանուցվող հատվածում, որն աշխատում Է որպես NBC-ի թղթակից:
Ցուցահանդեսում ներկայացվող դիմանկարներն ավելի վաղ երբեք չեն ցուցադրվել հրապարակորեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: