ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, թե կոնսուլտացիայի նպատակով ՀԱԿ-ը և՞ս հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, պատասխանեց. «Ոչ, մենք ոչ լեգիտիմ նախագահի հետ չենք հանդիպում»։

 

Լևոն Զուրաբյանը վստահեցրեց, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականն ուղղակիորեն պայմանավորված է 4 քաղաքական ուժերի միասնական օրակարգով։ Լրագրողների հարցին, թե իրենց համար անակնկալ չէ՞ր վարչապետի հրաժարականը՝ Զուրաբյանը պատասխանեց. «Ինչի՞ էր անակնկալ, ակնհայտ էր, որ այն միջոցառումների ցանկը, որ մենք նախապատրաստել էինք, մասնավորապես մեր պլանավորված ապրիլի 28-ի հանրահավաքը ուղղակի խուճապ էր առաջացրել իշխանությունների մեջ, դա ակնհայտ էր։ Ոչ թե ուղղակի կապ ունի, այլ միակ պատճառը դա է»։

 

Լևոն Զուրաբյանը նշեց, թե իրենք իրենց առջև նպատակ էին դրել և գոնե այս փուլի հաջողությանը հասել են։ «Հիմա արդեն պետք է անցնենք առաջ»,-ասաց նա։