Հատուկ գործողության արդյունքում ազատվել է Խարկովի մարզային վարչակազմի շենքը: Ինչպես նշել է Կիևի իշխանությունների կողմից նշանակված մարզպետ Իգոր Բալուտան, ձերբակալված է 70 մարդ:

 

«Այս պահին մարզային վարչակազմի շենքը իրավապահ մարմինների աշխատակիցների և Ուկրաինայի զինված ուժերի մարտիկների հսկողության տակ է և ամբողջովին պատրաստ է սկսելու աշխատանքը»,- ասել է Բալուտան, ում խոսքը մեջբերված է պետական մարզային վարչակազմի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նա նաև ասել է, որ քաղաքում «հակաահաբեկչական գործողությունը» կշարունակվի:

 

Հատուկ գործողության սկսվելու մասին ավելի վաղ հայտնել էր հանրապետության Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: «Սկսվել է «հակաահաբեկչական գործողությունը»: Քաղաքի կենտրոնը շրջափակված է: Մի անհանգստացեք: Կավարտենք՝ կբացենք»,- նշել է նա: