Ուկրաինայի Գերագույն Ռադայում խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյի ելույթից հետո, երբ նա մեղադրել է Ուկրաինայի նոր կառավարությանը երկրի արևելքում իրավիճակը թեժացնելու մեջ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Դուք ամեն ինչ անում եք մարդկանց ահաբեկելու համար, դուք ձերբակալում եք մարդկանց»,-ասել Սիմոնենկոն:
Սիմոնենկոն հայտարարել է, թե իշխանությունն է մեղավոր բոլոր այն բախումների համար, որոնք, մասնավորապես, տեղի են ունեցել Ուկրաինայի արևելյան տարածաշրջաններում:
Դրանից հետո «Ազատության» ներկայացուցիչները նետվել են դեպի ամբիոն, մյուս կողմից' մոտեցել են Ռեգիոնների կուսակցության ներկայացուցիչները և կոմունիստները, և սկսվել է տուրուդմբոցը:
Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին հաջողվել է հանդարտեցնել ժողովրդական պատգամավորներին: Խորհրդարանի աշխատանքը շարունակվում է: