Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում այսօր կայանալիք «Բորուսիա» - «Ռեալ» հանդիպմանն անդրադառնալով' հյուրերի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է.

«Լևանդովսկիի վերադարձը շատ բան է փոխում: Բոլորը գիտեն նրա վարպետության մասին: «Բորուսիայի» ֆուտբոլիստները միշտ կարող են հույս կապել նրա հետ: Որքան շուտ գոլ հեղինակենք, այնքան ավելի հեշտ կլինի մեր համար: Պետք է հավասարություն մցնենք հարձակման և պաշտպանության մեջ: Այնուամենայինվ ցանկանում ենք ցուցադրել մեզ բնորոշ հարձակվողական ֆուտբոլ, քանի որ դրանում է մեր ուժը: Համոզված եմ, որ կկարողանանք կրկին հիանալի խաղ ցուցադրել»,-Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: