Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում պարգևավճարներ կստանան. տեղեկացնում է Bild-ը:

Աղբյուրի տեղեկության համաձայն' ֆուտբոլիստները կստանան 100 հազար եվրո պարգևավճար' յուրաքանչյուրը:

Հիշեցնենք, որ դորտմունդցիներն առաջին խաղը պարտվել են 0:3 հաշվով:

Պատասխան խաղը կմեկնարկի այսօր' Երևանի ժամանակով 22:45-ին: