Աղմկալի սկանդալի պատճառով ապրիլին 9-ին հրաժարական Է տվել Մեծ Բրիտանիայի մշակույթի, զանգվածային լրատվամիջոցների եւ սպորտի նախարար Մարիա Միլլերը, տեղեկացնում Է Sky News հեռուստաալիքը:
«Մարիա Միլլերը պաշտոնաթողության խնդրագիր Է ուղարկել վարչապետ Դեւիդ Քեմերոնին»,- նշել Է հեռուստաալիքը:
Վերջին ամիսներին Միլլերի նկատմամբ հետաքննություն Է կատարվում: Նախարարին կասկածում են այն միջոցների ոչ նպատակային օգտագործման մեջ, որոնք պետության բյուջեից հատկացվում են նրա ծառայողական բնակարանի վարձի վճարմանը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: