Աղմկալի սկանդալի պատճառով ապրիլին 9-ին հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի մշակույթի, զանգվածային լրատվամիջոցների և սպորտի նախարար Մարիա Միլլերը: Այս մասին տեղեկացնում է Sky News հեռուստաալիքին:
«Մարիա Միլլերը պաշտոնաթողության խնդրագիր է ուղարկել վարչապետ Դեւիդ Քեմերոնին»,-նշել է հեռուստաալիքը:
Վերջին ամիսներին Միլլերի նկատմամբ հետաքննություն է կատարվում: Նախարարին կասկածում են այն միջոցների ոչ նպատակային օգտագործման մեջ, որոնք պետության բյուջեից հատկացվում են նրա ծառայողական բնակարանի վարձի վճարմանը: