Այսօր ՀՀ ֆինանսների նախարարության մոտ տեղի ունեցավ «Դ!եմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիան: Ակցիային պետք է հաջորդեր երթը դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե: Սակայն ակտիվիստներն այդպես էլ ՊԵԿ չհասան: Ակցիայի մասնակիցները փակեցին Նալաբանդյան փողոցը և մոտ երկու ժամ նստելով գետնին' իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում: Այդ ընթացքում նրանց հետ բանակցելու եկավ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով հայտարարեց, որ ճանապարհը չբացելու դեպքում կկիրառվի ուժ ակտիվիստների նկատմամբ: Կարապետյանը նաև առաջարկեց նրանց հանդիպել ՀՀ ֆինաննսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի հետ, սակայն ակցիայի մասնակիցները պահանջեցին, որպեսզի ինքը՝ Դավիթ Սարգսյանը, գա իրենց մոտ:

 

Ակտիվիստների մոտ իջավ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով երկխոսության հրավիրեց նրանց, որին ակտիվիստները բացասական արձագանք տվեցին:

 

Ակցիայի ժամանակ բերման ենթարկվեց մեկ ակտիվիստ, ով ավելի ուշ ազատ արձակվեց:

 

Առավել մանրամասն՝ Լուրեր.com-ի ամփոփ տեսանյութում: