Հայաստանի կառավարությունը ձեռք կբերի 85 մլն դրամի տարբեր տեսակի սերմացուներ՝ ցրտահարություններից տուժած գյուղացիական տնտեսություններին տրամադրելու համար: ՀՀ կառավարության նիստում Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ ձեռք կբերվի 3,5 տոննա սերմացու: «Մարզերում ցրտահարությունների պատճառած վնասները մեղմելու համար սերմացուները գյուղացիական տնտեսություններին կտրամադրվեն անհատույց»,- ասաց Կարապետյանը:
Ցրտահարություններից հանրապետությունում տուժել է շուրջ 12 հազար հեկտար ցանքատարածություն: