Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված Է, որ բարիդրացիության եւ փոխօգնության բազմադարյան ավանդույթներն այսուհետեւ էլ կմիավորեն ռուս եւ ուկրաինացի ժողովուրդներին: Այս մասին հաղրդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, ապրիլի 10-ին պետության ղեկավարն Օդեսայի բնակիչներին եւ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին շնորհավորել Է ֆաշիստական օկուպանտներից քաղաքի ազատագրման 70-ամյակի առթիվ:
«Շնորհավորական ուղերձում Ռուսաստանի պետության ղեկավարը նշել Է, որ Օդեսայի եւ Ուկրաինայի հարավի համար մղված մարտերում ուս-ուսի տված մարտնեչել են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ»,- ասել են մամուլի ծառայությունում:
«Ռուսաստանի նախագահը համոզմունք Է հայտնել, որ բարիդրացիության եւ փոխօգնության բազմադարյան ավանդույթներն այսուհետեւ Էլ կմիավորեն ռուս եւ ուկրաինացի ժողովուրդներին՝ ընդգծելով, որ ընդհանուրի պարտքն Է հոգատարությամբ պահպանել անցած պատերազմի հիշատակը, կասեցնել պատմությունը վերանայելու ամեն մի փորձ»,- ընդգծել են Կրեմլում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: