Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ Ռուսաստանը 20 տրիլիոն ռուբլի կներդնի բանակի և նավատորմի վերազինման համար։ «Ռուսական բանակի ապագան ինտելեկտուալ ճշգրտության զենքերն են»,-ասել է նա։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ 20-րդ դարի հնացած մոդելով բանակն և նավատորմը կպարտվեն պատերազմում ։ «Նորագույն բանակը պետք է պատրաստ լինի առանց շփման պատերազմին։ Գալիս է բարձր ճշգրտության հեռահար զենքի դարաշրջանը։ Ապագան՝ խելացի զենքերինն է»,-ասել է նա։

 

Ռոգոզինը նշել է, որ այսօր բանակին անհրաժեշտ է այնպիսի զենք, որը հնարավորություն կտա պատերազմել հինգ զինվորի փոխարեն։ «Այդպիսի բանակ մենք կունենանք 2020 թվականին»,-հայտարարել է նա։ Այդ նպատակով է Ռուսաստանը պատրաստվում ներդնել 20 տրիլիոն ռուբլի և ևս 3 տրիլիոն ռուբլի՝ ձեռնարկությունների տեխնիկական արդիականացման, այդ թվում' ժամանակակից սարքավորումների ձեռքբերման համար։