ՀՀԿ-ն Ազգային ժողովի նախագահի հարցով ներկուսակցական քննարկում չի արել: Այս մասին Tert.am –ին հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան հարցի՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ վարչապետի առաջադրմանը զուգահեռ քննարկվում է նաև ԱԺ նախագահի թեկնածուի հարցը, և որ ԱԺ նախագահի թեկնածուների թվում են Գալուստ Սահակյանն ու ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:

 

«Այդ հարցը չի քննարկվել, պատշաճ էլ չէր լինի քննարկելը»,-ասաց Գալուստ Սահակյանը:
Հիշեցնենք, որ եթե վաղը Նախագահ Սերժ Սարգսյանը, անցկացված քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում առաջարկի Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, ապա թափուր է մնալու ԱԺ նախագահի պաշտոնը:

 

Ի պատասխան հարցի՝ կանխատեսումներ անելու սովորություն և փորձ ունեցող Գալուստ Սահակյանն ի՞նչ է կարծում, «Բարգավաճ Հայաստանը» կմտնի՞ կոալիցիա, վերջինս ասաց. «ԲՀԿ-ի՝ կոալիցիա մտնելու մասին բանակցություններ համենայնդեպս՝ մինչև այս պահը չի եղել»: