Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում իրավիճակը սրվում է, քաղաք են շարժվում զրահամեքենաներ, ռազմական ստորաբաժանումների տարածքում լսվում են նաև կրակոցներ։ Ցուցարարները պնդում են ինքնապաշտպանական ջոկատների ներկայացուցիչների հնարավոր զոհերի մասին։ Այս մասին հայտնում է «Россия 24»-ը։
Ըստ այս աղբյուրի՝ Խարկովի կողմից Սլավյանսկ է բերվել զրահատեխնիկա։ Ինչպես հայտնում են ականատեսները, լսվել են կրակոցներ ինքնապաշտպանական ջոկատների ստորաբաժանումների մատակայքում։ Ցուցարարները հայտնել են, որ մասնակիցների թվում կան զոհեր, սակայն այդ տեղեկություններին դեռևս պաշտոնապես անդրադարձ չի կատարվել։
Ըստ հեռուստաալիքի՝ քաղաքն այրված անվադողերի արդյունքում պատված է սև ծխով, որոնք տեղակայված են բարիկադների մոտ:
Դոնեցկի մարզի Սլովյանսկ քաղաքի օդային տարածքը վերահսկում են երկու պարեկային ուղղաթիռներ: 5 րոպեն մեկ անգամ նրանք թռչում են շրջկենտրոնի երկնքում'ցածր բարձրության վրա, իսկ Սլավյանսկի սահմանային մուտքի մոտ քողարկված համազգեստով տղամարդիկ ստուգում են մեքենաները։
Ուկրաինայի ՆԳՆ-ն կոչ է անում բնակիչներին դուրս չգալ իրենց բնակարաններից և չմոտենալ պատուհաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը։