Ինչպես հայտնում է postsovet.ru-ն, ՌԴ ԱԳՆ-ում հակված չեն համեմատել Լեռնային Ղարաբաղի ու Ղրիմի իրավիճակները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան:

 

«Ես զուգահեռներ չէի տանի Ղրիմի, Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի միջև»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Վասիլի Նեբենզյան:

 

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնտեղ կան Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները, որոնք ձգտում են նպաստել հայերի ու ադրբեջանցիների անմիջական երկխոսությանը, իսկ վերջերս կայացել էր ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի արդյունքում հանդիպել էին երկու երկրի ԱԳ նախարարները: Կա նաև մերձդնեստրյան կարգավորման ձևաչափ՝ «հինգ պլյուս երկու»: Այդ հարցով աշխատանքները շարունակվում են»,-ընդգծել է Նեբեզնյան: