Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ահմանդ Կադիրովի անվան հասարակական հիմնադրամը Սևաստոպոլում կկառուցի մզկիթ և կվերանորոգի հինը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Կադիրովի խոսքով՝ Սևաստոպոլում տեղական մուսուլմանական համայնքը դիմել է Չեչնիայի պատվիրակությանը՝ խնդրելով վերանորոգելու հին մզկիթը: Իսկ Ահմեդ Կադիրովի անվան բարեգործական հիմնադրամը որոշել է այլ կերպ արձագանքել խնդրանքին: Կադիրովը հայտնել է, որ Չեչնիան հերոս-քաղաք Սևաստոպոլին նոր մզկիթ կնվիրի:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ չեչեն գործարար Ռուսլան Բայսարովը 12 մլրդ ռուբլով հանգստավայր կկառուցի Ղրիմում: