Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանիին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անատոլու» գործակալությունը:
Դռնփակ հանդիպումը, որին լրագրողների մուտքն արգելված է եղել, տևել է մոտ մեկ ժամ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև տարածաշրջանային կարևորություն ունեցող հարցեր: Մասնավորապես, խոսք է գնացել Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության միջև էներգետիկ համագործակցությունը շարունակելու մասին: Էրդողանն ու Բարզանին քննարկել են նաև Իրաքում վերջին շրջանում տեղի ունեցող ահաբեկչական գործողություններն ու չդադարող կրակահերթերը: