Գերագույն Ռադայի ընդհանուր հայտարարությունն Ուկրաինայի իրավիճակի կարգավորման մասին կհայտարարվի Ուկրաինայի գործող նախագահ Ալեքսանդր Տուրչինովի և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի կողմից: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Խորհրդարանը մշակում է ընդհանուր հայտարարություն՝ երկրի արևելյան շրջաններում իրավիճակը լուծելու համար: Մասնավորապես, այս փաստաթղթում ցանկանում են ամրապնդել իշխանությունների պատրաստակամությունը տալ մարզերին մեծ լիազորություններ, ներում շնորհել ցուցարարների, ինչպես նաև լուծել ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինան միջազգային հանրության հետ կշարունակի քայլ առ քայլ Ղրիմը հետ վերցնել քաղաքական և դիվանագիտական առումով, ինչպես դա արվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության ժամանակ: