Պակիստանը փոքր հեռահարության «Հաթֆ-3» բալիստիկ հրթիռի հաջող փորձարկում Է իրականացրել, որը կարող Է կրել ինչպես սովորական, այնպես Էլ միջուկային մարտագլխիկ: Այդ մասին հաղորդել Է իսլամական հանրապետության զինված ուժերի մամուլի ծառայությունը:
«Հաթֆ-3»-ը, որն ունի նաեւ «Ղազնավի» անվանումը, «երկիր-երկիր» դասի բարձրճշգրիտ հրթիռ Է, որը կարող Է թիրախներ խոցել մինչեւ 290 կիլոմետր հեռավորության վրա:
Հրթիռի հաջող արձակման առթիվ տեղի գիտնականներին եւ ինժեներներին շնորհավորել են Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը եւ վարչապետ Նավազ Շարիֆը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: