Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությանն առաջարկում է մշտական դարձնել քաղաքական ուժերի հետ հանդիպումները և քննարկումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելո ւ հարցը, ինքն առաջարկել է նման քննարկումները դարձնել մշտական: «Ես առաջարկել եմ, որ նման հանդիպումները լինեն մշտական հարթակ, որտեղ կքննարկվեն խնդրահարույց հարցերը և, ըստ այդմ, որոշումեր կընդունվեն»,- ասաց Մելքումյանը:

 

Նա նաև նշեց, որ հանդիպման ընթացքում առաջարկել է ոչ միայն կուտակաին կենսաթոշակների, այլև հասարակական հնչեղություն ունեցող ցանկացած հարցի վերաբերյալ կառավարությունը հստակ ծրագիր ներկայացնի, որով կառաջարկվեն որոշակի լուծումներ:

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Մասնավորապես, նախատեսվում է Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնել նախագիծ, որով մինչև Սահմանադրաիկան դատարանի որոշմամբ նախատեսված օրենսդրական նոր փաթեթի ընդունումը կկասեցվի տույժերի հաշվարկը: