Մայիսի 25-ին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններում Պյոտր Պորոշենկոյի թեկնածությանը պատրաստ է աջակցել ողջ հարցվածների 48,4% -ից՝ 32,9% տոկոսը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Պատգամավոր, հայտնի գործարար Պյոտր Պորոշենկոն շարունակում է գլխավորել Ուկրաինայի նախագահի թեկնածուների ցուցակը. մեկ ամսվա ընթացքում նրա հեղինակությունն աճել է մինչև 8%:Այս մասին վկայում են համազգային հարցման արդյունքները:

 

Երկրորդ տեղը զբաղեցնում է Յուլյա Տիմոշենկոն՝ 9,5 %: Ըստ համազգային հարցման արդյունքների, երրորդ տեղը զբաղեցրել է Սերգեյ Տիգիպկոն՝ 5,1%, ապա գալիս են Միխայիլ Դոբկինը՝ 4,2 %, և Պյոտր Սիմոնենկոն՝ 4 %:

 

Միևնույն ժամանակ ընտրողների մոտ 22 տոկոսը հայտարարել է, որ դեռ չի կողմնորոշվել, թե ում օգտին է քվեարկելու կամ էլ չի մասնակցելու քվեարկությանը: 9%-ը պատրաստ է դեմ քվեարկել բոլոր թեկնածուներին: Դրան մասնակցել է 18 տարին բոլորած Ուկրաինայի 6200 քաղաքացի: