Ավստրալիայից ինդոնեզական Բալի կղզի թռչող օդանավի օդաչուն «առեւանգման փորձի» մասին հայտարարել էր հարբած ուղեւորի պատճառով, տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությանը:
Virgin Australia ավիաընկերությանը պատկանող Բոինգ737-800 ինքնաթիռը Ավստրալիայի Բրիսբեն քաղաքից ուղեւորվում Էր Բալի կղզի: Օդաչուներից մեկը հայտնել Է, որ օդանավում «առեւանգման փորձ» Է կատարվել այն բանից հետո, երբ հարբած ուղեւորը փորձել Է ներխուժել օդաչուների խցիկ:
Ինքնաթիռը Երեւանի ժամանակով ժամը 10:43-ին վայրԷջք Է կատարել Բալի կղզու Դենպասար օդանավակայանում: Կարգազանց ուղեւորը ձերբակալված Է: Ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ օդանավն առեւանգելու փորձ չի եղել, միջադեպը տեղի Է ունեցել «թյուրըմբռնման» հետեւանքով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: