Անցած տարի ՀՀ սահմանապահ զորքերը պետական սահմանում կանխել են սահմանի և սահմանային ռեժիմի խախտման 20 դեպք: Այս մասին ՀՀ սահմանապահի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը: «Հսկիչ անցագրային կետերում սահմանապահների կողմից կանխվել է սա հմանի ռեժիմի խախտման 2412 դեպք»,-ասաց Աբրահամյանը:

 

Անցած տարվա ընթացքում Սահմանապահ զորքերի կողմից ձերբակալվել է հետախուզության մեջ գտնվող 1038 անձ: «Սահմանապահ զորքերի հրամանատարությունը մշտապես ձգտելու է կատարելագործել սահմանի պահպանության մակարդակը, զարգացնել անձնակազմի գիտելիքները և ավելացնել սարքավորումները, բարելավել օպերատիվ ունակությունները»,- նշեց ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարը:

 

Ապրիլի 26-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մեծ հանդիսավորությամբ նշեցին ՀՀ Սահմանապահի օրը: Հանդիսավոր արարողության ավարտին հաջորդեց հանդիսավոր շքերթը, որից հետո ՀՀ սահմանապահ զորքերի մասնակցությամբ տեղի ունեցան ցուցադրական ելույթներ: ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հրամանով Սահմանապահի օրվա կապակցությամբ և հայրենիքի սա հմանների անվտանգության ապահովման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվեցին մի խումբ սպաներ, զինվորներ, վետերաններ: