Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, աշխարհազորայինները Դոնեցկում բռնել են Կիևից ժամանած անվտանգության ծառայության հատուկ ջոկատայինների երեք սպայի:

 

Աշխարհազորայինները պատմել են, սպաները Դոնեցկ էին ժամանել՝ հետախուզության և Դոնեցկի ինքնապաշտպանության առաջնորդներից Իգոր Բեզլերին առևանգելու համար: 

 

Ավելի վաղ՝  Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ ահաբեկիչները Սլավյանսկում առևանգել են 13 անձի, որոնց թվում են ԵԱՀԿ-ի 7 ներկայացուցիչներ:

 

Ավելի ուշ ԵԱՀԿ-ն հայտարարել է, որ բռնել են ոչ թե իրենց դիտորդներին, այլ զինվորական առաքելությանը: