Հայաստան-Ֆրանսիա տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, դրա մասին վկայում է որպես արևմտյան թիվ մեկ ներդրող Ֆրանսիայի զբաղեցրած տեղը: Ի՞նչ ներդրումային հեռանկարներ կան, ինչպե՞ս է Անրին Ռենոն իրեն զգում Հայաստանում, ի՞նչ է կարծում Ֆրանսիան Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն անկեղծացել է «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում:

 

-Բարձր մակարդակի Հայաստան

- Ֆրանսիա հանդիպումները վերջին շրջանում դարձել են խիստ հաճախակի: Այս տարի սպասվում է Ֆրանսիայինախագահի այցը Հայաստան: Դուք ունեք տեղեկատվություն, ե՞րբ է գալու եւ այցի հիմնական նպատակը ո՞րն է:

 

-Հանրապետության նախագահի պետական այցը Հայաստան կկայանա շատ շուտով : Այն կնշանավորի ֆրանս-հայկական հարաբերությունների որակը: Այցի հիմնական նպատակը կլինի երկու երկրները միավորող կապերի վերահաստատումը և համագործակցությանը նոր զարկ հաղորդելը:

 

Արդյո՞ք էներգետիկ խնդիրներն ու համագործակցությունը կլինեն Երեւանում երկու երկրների նախագահների հանդիպման օրակարգում:

 

-Հանրապետության նախագահի այցի ընթացքում տնտեսական համագործակցության շրջանակում կարծարծվեն նաև էներգետիկ հարցեր:

 

-Ֆրանսիա-Հայաստան տնտեսական հարաբերությունները փաստացի ավելի թույլ են, քան քաղաքական հարաբերությունները: Ի՞նչպիսի մեխանիզմ է անհրաժեշտ մշակել Հայաստանում ֆրանսիական ներդրումները եւ ֆրանսիական կապիտալի ներկայությունը խթանելու համար:

 

-Իրականում երկու երկրների տնտեսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ինչպես դա վկայում է որպես արևմտյան թիվ մեկ ներդրող Ֆրանսիայի զբաղեցրած տեղը: 2014թ. այն կամրապնդվի թոշակային ֆոնդերի կառավարիչ Ամունդի ընկերության Հայաստանում հաստատվելով և Կարֆուրի բացվելու հեռանկարով: Խնդիրը ֆրանս-հայկական առևտրային հարաբերությունները ներդրումների տեսանկյունից առկա մակարդակին բարձրացնելն է: Իրականում, Ֆրանսիան ձգտում է ավելի ընդգծված ներկայության հայկական շուկայում, ցանկանալով այդուհանդերձ հայկական ավելի շատ արտադրանք ը նդունել Ֆրանսիա : Դեսպանությունն ակտիվ աշխատանք է տանում այս ուղղությամբ մասնավորապես ֆրանս-հայկական գործարար ակումբի միջոցով: Ցանկանում եմ, որ նախագահական այցն օժանդակի մեր առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանը նոր թափ հաղարդելուն:

 

-Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կարո՞ղ է բացասական ազդեցություն թողնել հայ-ֆրանսիական հարաբերությունների վրաեւ ինչպե՞ս է Ֆրանսիան գնահատում Հայաստանի այս քայլը:

 

-Ֆրանսիան հարգում է Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ընտրությունը, միաժամանակ հստակ ընկալելով նրա ցանկությունը շարունակելու և խորացնելու համագործակցությունը Եվրամիության հետ: Սա ուրախալի է, նկատի ունենալով, որ Հայաստանի ապագան խորապես եվրոպական է : Ինչ վերաբերում է Ֆրանսիային և Հայաստանին, ապա նրանք վճռականորեն շարունակելու են խորացնել իրենց երկխոսությունն ու համագործակցությունը :

 

Հաջորդ տարի կնշվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը : Հայաստանն ու հայ ժողովուրդը երախտապարտ են Ֆրանսիային, որաջակցություն ցուցաբերեց Ցեղասպանությունը վերապրածներին, իսկ հետո պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը : Ֆրանսիայինախագահ Ֆրանսուա Օլանդը բազմիցս հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը :  Որքանո՞վ է ֆրանսիացի ժողովուրդն ու Ֆրանսիայի կառավարությունը պատրաստ նման որոշման կայացմանն ու արդյո՞ք պաշտոնական Փարիզնայս առնչությամբ կարող է ներկայացնել ժամկետ :

 

-2012 թվականին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասապանության ժխտումը քրեականացնող օրենք, որն անվավեր ճանաչվեց Սահմանադրական խորհրդի կողմից: Հանրապետության նախագահը հայտնել է իր վճռականության մասին խորհրդարան ներկայացնելու նոր օրինագիծ, որում հաշվի առնված կլինի Սահմանադրական խորհրդի որոշումը:

 

-Ֆրանսիան հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ջատագովներից էր եւ Ֆրանսիայի նախկին արտաքին գործերի նախարարը Ցյուրիխում մասնակցեց Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությանը: Որքանո՞վ եք իրատեսական համարում երկուերկրների հարաբերությունների կարգավորումը, երբ պետություններից մեկը որպես հարաբերությունների նախապայման անընդհատ մատնանշումէ իր երկրի հետ որեւէ առնչություն չունեցող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:

 

-Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումով նշանակալի քայլ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որը ողջունվեց Ֆրանսիայի կողմից: Ցանկանում եմ, որ հնարավորության պես վերսկսվի հայ-թուրքական երկխոսությունը, որպեսզի հնարավոր լինի բացել սահմանը և դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն երկու երկրների միջև: Սա էապես կօժանդակի խաղաղությանը, երկխոսությանը և բարգավաճմանը ողջ տարածաշրջանում:

 

-Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է եւ իր ջանքերն է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղկարգավորման համար: Ի՞նչ կարծիք ունեք ներկա գործընթացի վերաբերյալ եւ ըստ Ձեզ, ինչն է խանգարում հարաբերությունների կարգավորմանը:

 

-Մինսկի խումբն իր ջանքերն է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցված լուծում գտնելու ուղղությամբ : Մինսկի խումբը համանախագահող երեք երկրները բազմիցս հայտարարել են, որ միայն դիվանագիտական լուծումը թույլ կտա վերջ դնելու այդ հակամարտությանը : Ուստի, կարևոր է դրան նախապատրաստել երկու երկրների հասարակությունները: Երկու կողմերը պետք է առաջ ընթանան դեպի այս նպատակը:
-

Պարոն դեսպան, շնորհակալություն հարցազրույց տալու մեր խնդրանքն ընդունելու համար: Ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում, ի՞նչ եքբացահայտել այստեղ, ի՞նչ խնդիրներ կան Հայաստանում, որոնք կցանկանայիք լուծված տեսնել:

 

-Հայաստան ժամանելուց ի վեր ինձ հիանալի եմ զգում Ֆրանսիայի հետ երկար բարեկամություն և բազում նմանություններ ունեցող այս երկրում : Հայաստանում բացահայտել եմ երեքհազարամյա մշակույթ, ուժեղ ինքնությամբ մի երկիր, կյանքի նկատմամբ միշտ լավատես ու մարտահրավերներ դիմագրավելու բացառիկ ունակությամբ օժտված մի ժողովուրդ : Բացահայտեցի մի երկիր, որը 20 տարի ի վեր ստանձնել է վերափոխման և արդիականացման գործընթաց : Ինչ այստեղ եմ, շատ կարևոր առաջընթացների ականատեսն եմ եղել և ցանկանում եմ, որ Հայաստանը շարունակի առաջանալ այդ ճան ապարհով՝ դիմակայելու համար տնտեսական, զբաղվածության և սոցիալական մարտահրավերները : Մանավանդ ցանկանում եմ, որ վերջապես կարգավորվի ԼՂ հակամարտությունը: Ես վստահ եմ, որ Հայաստանն ի զորու է դիմագրավելու այս մարտահրավերները:

 

 

Հարցազրույցը՝ Հասմիկ Հարությունյանի