Հնդկական օվկիանոսում անհետացած Boeing 777 ինքնաթիռը, որը МН370 չվերթով Կուալա Լումպուրից մեկնում էր Պեկին, կարծես թե նոր բացահայտումներ է խոստանում: Սակայն ինքնաթիռում գտնվող ուղևորների հարազատները շարունակում են իրենց վրդովմունքն արտահայտել իշխանություններին՝ հայտնելով, որ տրամադրած տեղեկությունները հաճախ են հակասական լինում և ոչ մի հստակություն չեն պարունակում: Այս մասին հայտնում է CNN-ը:
Բայց երկուշաբթի Մալազիայի իշխանությունները հայտնլ են, որ Boeing 777-ի օդաչուի խցիկից ստացված վերջին ձայնային հաղորդագրությունը եղել է հետևյալը. «Բարի գիշեր, Մալայզիա 370»:
Ենթադրվում է, որ այս արտահայտությունն արվել է ինքնաթիռի օդաչուի կողմից:
Անհետացած օդանավի ուղևորների հարազատները մեղադրում են իշխանություններին' իրենց ապատեղեկատվություն հաղորդելու համար, քանի որ շաբաթներ առաջ Մալայզիայի իշխանություններն ասել էին, որ վերջին հաղորդագրության մեջ ասվել է, որ ամեն ինչ լավ է, բարի գիշեր: Սակայն այս նախադասությունը չի մտնում ավիացիոն ռադիոհաղորդակցության «կանոնների» մեջ:
Այս երկու հակասական հաղորդագրությունների մասին դեռևս ոչ մի բացատրություն չի տրվել: Իշխանությունները փորձում են պարզել՝ հրամանատարի՞, թե՞ օդաչուի խոսքերն են եղել:
Հիշեցնենք, որ Boeing 777 ինքնաթիռը, որը МН370 չվերթով Կուալա Լումպուրից մեկնում էր Պեկին, ռադարներից անհետացել էր լույս մարտի 8-ին։ Ինքնաթիռում եղել է 239 մարդ՝ 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ: