Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Ատլետիկոյի» դեմ կիսաեզրափակիչ պատասխան խաղը և շնորհավորել մադրիդյան ակումբին հաղթանակի համար:

«Մեզ իսկական թիմ էր դիմակայում, որը գիտեր, թե ինչ պետք է անել դաշտում: «Ռեալը» հաղթեց «Բավարիային», քանի որ ավելի ուժեղ էր, «Ատլետիկոն» «Չելսիին» գերազանցեց նույն պատճառով: Մի պահ եկավ, երբ մադրիդցիներն սկսեցին գերազանցել մեզ: Կարծում եմ՝ և′ «Ռեալը», և′ «Ատլետիկոն» հաճույք կստանան եզրափակչից, իսկ չեմպիոն կդառնա իսկապես ուժեղագույն թիմը: Շնորհավորում եմ «Ատլետիկոյին», նրանք հիանալի թիմ ունեն»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: