Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պարաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է Միջազգային քրեական դատարան հայց ներկայացնել' Ղրիմը ՌԴ-ին միացնելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, Պորոշենկոն հայտարարել է, որ հայցի նախապատրաստմանը մասնակցում են նաեւ եվրոպացի եւ ամերիկացի իրավաբաններ:
Նախագահի թեկնածուի ներկայացմամբ, երկիրը պատրաստ է նաեւ հայց ներկայացնել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան:
«Հայցի ներկայացումն ինքնանպատակ չէ, որպեսզի ընդամենն արձանագրեն, թե ով է ագրեսոր, այլ որպեսզի ակտիվ գործողությունների շարք սկսվի: Դատարանը պետք է Ռուսաստանին մի քանի միլիարդի պատասխանատվության ենթարկի, եւ եթե այդ երկիրը դեռ ցանկանում է լինել միջազգային սուբյեկտ, ապա պետք է կատարի դատարանի որոշումն ու պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր մասնակցություն են ունեցել Ղրիմի' Ռուսաստանին միացմանը: