Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքում մարտերի ընթացքում զոհվել է 10, վիրավորվել մոտ 30 մարդ: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով աշխարհազորայինների ղեկավարներից մեկին:
«Այս գիշեր մեր մարդկանցից զոհվել է 10 մարդ, նրանք բոլորը խաղաղ քաղաքացիներ էին, ովքեր զինված չէին»,- հայտնում է աղբյուրը:
Նա նաև նշել է, որ փոխհրաձգությունների արդյունքում Ուկրաինայի բանակի մոտ 30 զինվոր վիրավորվել է, մոտ 10-ը գտնվում է Սլավյանսկի հիվանդանոցում, մյուսները Կրամատորսկի բժշկական հաստատություններում են:
Հիշեցնենք, որ նախօրեին Կրամատորսկ քաղաքում բախումներ են սկսվել, երբ երկրի դաշնայնացման կողմնակիցների կողմից արգելափակված ուկրաինական զրահատեխնիկայի ավտոշարասյունը որոշել է գրոհի անցնել։ Զինվորները' կորցնելով համբերությունը, սկսել են սկզբում օդ կրակել, իսկ հետո նրանց, ովքեր փորձել են դադարեցնել կրակահերթը։