ԱՄՆ Արկանզաս նահանգում անհայտ անձը կրակ է բացել բնակելի շենքում:
Այդ մասին հայտնում է «Reuters» գործակալությունը:

 

Տեղի ոստիկանության տվյալներով, անհայտ անձը սպանել է տղամարդուն և նրա 13-ամյա աղջկան: Բացի այդ, կրակել է ևս 2 մեծահասակների, ինչպես նաև 8 և 10 տարեկան 2 երեխաների վրա, ովքեր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Բժիշկները երեխանների վիճակը ծանր են գնահատել:

 

Դրանից հետո հարձակում գործած անձը կրակ է բացել նաեւ ոչ հեռու գտնվող մի գրասենյակի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է ևս մի տղամարդ:
Իսկ ավելի ուշ կասկածյալ մարասպանը հայտանբերվել է մահացած՝ ավտոմեքենայի մեջ:

 

Ներկայումս ոստիականությունը փորձում է պարզել, թե հարձակում գործած անձն ունեցել է հանցակից եւ արդյո՞ք նա ինքնասպան է եղել, ինչպես նաեւ կատարված հանցագործության դրդապատճառները: