Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հրաժարվել է խմբակցության քարտուղարի պարտականություններից:

 

«Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ ես հրաժարվել եմ խմբակցության քարտուղարի պարտականություններից, քանի որ դժվար կլիներ համատեղել աշխատանքը»,- ասաց Սահակյանը:

 

Նա հայտնեց, որ մայիսի 7-ին, ժամը 12:00-ին, Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության նիստ է հրավիրված, որի ընթացքում էլ կքննարկվի խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցը: