Այսօր՝ մայիսի 7-ին, «Air Armenia» ընկերության ինքնաթիռով իրականացվող Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել է 3 ժամով: Մեր ունեցած տեղեկություններով՝ հետաձգման պատճառների մասին ոչինչ չեն տեղեկացրել ուղևորներին: Վերջիններս մատնվել են անտարբերության:

 

Խնդրի շուրջ մեկնաբանություն ստանալու համար Lurer.com-ը զրուցեց ավիաընկերության ներկայացուցչի հետ: Վերջինս նշեց, որ թռիչքը հետաձգվել է' թռիչքուղու ծանրաբեռնվածության պատճառով:

 

Ընկերության աշխատակիցը նշեց, որ հստակ չի կարող ասել' թռիչքը երեք ժամից կկայանա՞, թե' ոչ:

 

«Եթե հայտարարել են երեք ժամ, ուրեմն երեք ժամից թռիչքը կկայանա»,- ասաց նա:

 

Հարցին, թե ուղևորներին տեղյակ պահե՞լ են, թռիչքի հետաձգման պատճառների մասին, ընկերությունից ասացին. «Եթե կարող եք, դուք նրանց ասացեք»: