Հանրապետությունում խոշոր բիզնես ունեցողների 42 տոկոսը համոզված է, որ Հայաստանում հարկային բեռը բոլորովին ծանր չէ, այնինչ 7 տոկոսը հարկային բեռը գնահատում է շատ ծանր։ 12 տոկոսի համար այն պարզապես ծանր է, իսկ 24 տոկոսի համար ծանր չէ։ Խոշոր բիզնես ունեցողների 15 տոկոսը դժվարացել է նշել՝ հարկային բեռը ծա՞նր է, թե ոչ: Այսպիսի արդյունքներ է ստացվել «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ» կազմակերպության անցկացրած հետազոտության ժամանակ: Կազմակերպությունը հարցումներ է անցկացրել նաև միջին բիզնեսի շրջանում՝ պարզելու, թե նրանց համար որքան ծանր է հարկային բեռը: Այս պարագայում ավելի մեծ թիվ են կազմել նրանք, ում համար հարկային բեռը շատ ծանր է եղել (հարցվածների 18 տոկոսը)։ Հարցվածների 33 տոկոսի համար հարկային բեռը ծանր է, 23 տոկոսի համար՝ ծանր չէ, իսկ 8 տոկոսի համար հարկային բեռը բոլորովին ծանր չէ։
Անհատ ձեռներեցների դեպքում հարցվածների 25 տոկոսը նշել է, որ իրենց համար շատ ծանր է հարկային բեռը, 37 տոկոսի համար՝ ծանր, 17 տոկոսի համար՝ ծանր չէ, իսկ հարցվածների 4 տոկոսը նշել է, որ դա իրենց համար բոլորովին ծանր չէ։
Հայաստանում հարկային բեռը շատ ծանր են համարել սովորական քաղաքացիների 63 տոկոսը և աշխատավարձից հարկ վճարողների 49 տոկոսը։ Այս պարագայում բացակայում են այն քաղաքացիենը, ովքեր նշել են, թե իրենց համար բոլորովին ծանր չէ հարկային բեռը։