Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել հինգ նավ, որոնք ավելի վաղ մտնում էին ազգային ռազմածովային ուժերի կազմի մեջ, նավերն արդեն հասցվել են Օդեսա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սևաստոպոլի վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Բելիկը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Ուկրաինայի միջև ձեռք բերված համաձայնությունների՝ Սևաստոպոլից և Դոնուզլավից դուրս կբերվեն և ուկրաինական կողմին կհանձնվեն այն մարտանավերն ու օժանդակ նավերը, որոնք ավելի վաղ մտնում էին ուկրաինական նավատորմի կազմի մեջ: Նավերի ստույգ քանակը, որոնք կհանձնվեն ուկրաինական կողմին, վերջնականապես հաստատված չէ: Այս պահի դրությամբ ուկրաինական կողմը հետ է ստացել 33 միավոր:
Ինչպես հայտարարել է Դմիտրի Բելիկը, «ուկրաինական կողմը նավերն ստանում է այն վիճակում, որոնցում դրանք եղել են: Բացի դրանից, Ռուսաստանի ռազմածովային նավատորմն ստանձնում է ուկրաինական նավերը չեզոք ջրեր հասցնելու ծախսերը»: