Արագածոտնի մարզում մայիսի 8-ի ուշ երեկոյան տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարից տեղում մահացել են վարորդն ու երկու ուղևորները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, 1977 թ. ծնված Ն. Մ.-ը տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գ նահատել են բավարար:
Դեպքը տեղի է ունցել Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում: «ԲՄՎ» մակնիշի 34 DZ 133 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի' 1980 թ. ծնված Ա. Մ.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: