ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ոուորլիքի նպատակը նոր քաղաքականության մասին հայտարարելը չէր, այլ խաղաղության համաձայնագրի կետերի վերաբերյալ քննարկում սկսելը, որպեսզի ժողովուրդները պատրաստ լինեն: Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հոֆերնը: «Պարոն Ուորլիքի ելույթում նորից ամրագրվում է այն այն սկզբունքները, որոնք արծարծվել էին տարիների ընթացքում՝ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում»,-ասաց դեսպանը:

 

Ըստ Հեֆերնի՝ ամերիկացի համանախագահը գտնում է, որ օգտակար կլինի, որպեսզի մեկ անգամ ևս կրկնվեն այն սկզբունքները, որոնք Մինսկի խմբի փաստաթղթերում հիշատակվել են, որպեսզի Հայաստանում ու Ադրբեջանում նորից թարմացվի դա, և քննարկում ընթանա: Խոսելով բանակացային գործըթնացում Լեռնային Ղարաբաղը ներգրավելու հարցի մասին՝ ԱՄՆ դեսպանն ասաց. «Պարոն Ուորլիքը հստակ նշել է, որ բոլոր կողմերի դիրքորոշումները գործըթնացի համար էական են: Կոնկրետ մասնակցությունը պետք է կողմերի միջև բանակցվի, կողքից ոչ ոք չի կարող պարտադրեÕ ¬ դա»:

 

Խաղաղության Քարնեգի միջազգային հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման համաձայնագրի վեց կետերի իր տեսլականը: Առաջին կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ճանաչումը. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, ապագայում:

 

Սա ընտրովի տարբ երակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր»: Երկրորդ, ըստ Ուորլիքի, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ կետով ամերիկացի համանախագահը կարևորել է Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի դրսևորումը, առանց որի կարգավորում չի կարող լինել, իսկ չորրորդով' ամրագրել Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող ցամաքային անվտանգ միջանցքի կարևորությունը: Ամերիկացի համանախագահի նշած հինգերորդ կետը ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքի ամրագրումն է:

 

«Եվ, վերջապես, վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»,- ամփոփել է Ուորլիքը: