Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստները մտադիր են Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում պարտության մատնել Դորտմունդի «Բորուսիային»: Այս մասին գերմանական մամուլին հայտնել են մյունխենյան թիմի ավագ Ֆիլիպ Լամը և կիսապաշտպան Արյեն Ռոբենը:
«Պատրաստ ենք այդ դիմակայությանը: Մենք մեկ տիտղոս արդեն ունենք, սակայն ցանկանում ենք նվաճել նաև երկրորդը»,- նշել է Լամը:
Ռոբենն իր հերթին հավելել է «Բոլորս հասկանում ենք այդ խաղի նշանակությունը: Կարծում եմ' այն շատ հետաքրքիր է լինելու»: