ՌԴ Պետդումայի անդամները հանդես են եկել Ուկրաինայի հարավ-արևելքում կայացած հանրաքվեի արդյունքների վերաբերյալ հայտարարություններով: Այս մասին հայտնում է expert.ru-ն:

 

Խորհրդարանի նախագահ Սերգեյ Նարիշկինի համոզմամբ' Լուգանսկում և Դոնեցկում կազմակերպված հանրաքվեն այդ քաղաքների բնակիչների՝ Կիևի իշխանությունների գործողություններից պաշտպանվելու փորձն է հանդիսանում:

 

«Մինչ Կիևի իշխանությունները ծայրահեղականների հետ բացահայտ պայմանավորվածությունների են դիմում, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ակտիվիստներն այդ կերպ ընդամենը փորձում են պաշտպանել իրենք իրենց: Կիևում հասկանում են, որ իրենց կատարած հանցագործությունների համար դատարանի առաջ են պատասխան տալու»,- հայտարարել է Պետդումայի նախագահը:

 

«Մենք հարգանքով ենք վերաբերում Ուկրաինայի ռեգիոնների կարծիքին և ճանաչում ենք հանրաքվեի արդյունքները: Ներկա պահին Կիևի հետ միայն ուժի դիրքերից կարելի է խոսել, ինչպես Լոգանշչինայում, այնպես էլ Դոնբասում»,- հայտնել է «Справедливая Россия» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը: