ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 20-ին պաշտոնական այցով կժամանի Չինաստան: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

 

Շանհայում երկու երկրների ղեկավարների առաջիկա բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել երկկողմ օրակարգի համալիր հարցեր: Այցի շրջանակներում ստորագրման են պատրաստվում մի ամբողջ շարք կարևոր փաստաթղթեր, որոնք վերաբերում են առևտրատնտեսական, էներգետիկական և հումանիտար ոլորտներին:

 

Նախատեսվում է քննարկել միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության վիճակն ու հեռանկարները: Սպասվում է, որ այցը կնշանավորի երկկողմ հարաբերությունների թևակոխումը համապարփակ գործընկերության և ռազմավարական գործակցության նոր փուլ, նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը: