Ինչպես հայտնում է itar-tass-ը, Սպիտակ տունը հերքել է գերմանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները, թե ամերիկյան մասնավոր Blackwater ռազմական ընկերությունից և այլ նմանատիպ ընկերություններից վարձկաններ են կռվում Ուկրաինայում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Լորա Լուկաս-Մագնուսոնին:

 

Նրա խոսքով՝ նման պատասխան են ստացել նաև Ազգային անվտանգության խորհուրդ դիմած գերմանացի լրագրողները: Նա հավելել է, որ Academi ընկերությունը, որի մասին խոսվում է, արդեն մոտ երկու ամիս է՝ հրապարակավ հերքում է իր հասցեին հնչած տեղեկությունները:

 

Ավելի վաղ ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ տեղեկություններն այն մասին, թե Ուկրաինայում գործունեություն են ծավալում հիմնականում ամերիկյան վարձկանները, կարող է համապատասխանել իրականությանը: