ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերը հուսով է, որ «նոր ջանքերը» կօգնեն առաջ տանել ղարաբաղյան հակամարտության գծով խաղաղ բանակցությունները: «Կովկասում խաղաղության համար իրական հնարավորություն կա», - հայտնել է նա «Թուրան» լրատվական գործակալության վաշինգտոնյան թղթակցին:
Նա մտահոգություն է հայտնել, որ Ուկրաինայում զարգացումների հետ կապված հնարավոր անկայունությունը կարող է տարածվել Կովկասի տարածաշրջանի վրա և նոր սրացումների պատճառ դառնալ:
«Այժմ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են բարձր մակարդակի նոր հանդիպումներ կազմակերպելու համար: Միջնորդները պետք է աշխատեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոր հանդիպումներ կազմակերպելու համար: Թվում է, այժմ հնարավորություն կա Հարավային Կովկասում կարգավորման գծով իրական բանակցություններ սկսելու համար», -ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Լամբերտո Զանյերը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար է դարձել երեք օր առաջ և Վաշինգտոն է ժամանել Ուկրաինայում ճգնաժամը քննարկելու համար: