Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն և «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը գերազանցեցին եվրոպական առաջնություններում լավագույն ռմբարկուներին: Երկու ֆուտբոլիստներն էլ դարձել են 31-ական գոլի հեղինակ, ինչի արդյունքում կստանան «Ոսկե խաղակոշիկ»:
Սա երրորդ դեպքն է, երբ մրցաշրջանի ավարտին լավագույնն են ճանաչվում երկու ֆուտբոլիստ:
1989/90 թ-ի մրցաշրջանում «Ոսկե խաղակոշիկը» բաժին է ընկել Ուգո Սանչեսին և Խրիստո Ստոիչկովին, 2004/05թ-ին' Թիերի Անրիին և Դիեգո Ֆորլանին:
Ավարտված մրցաշրջանների լավագույն ռմբարկուների տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1-2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – 31 գոլ (62 միավոր)
1-2. Լուիս Սուարես («Լիվերպուլ») – 31 (62)
3. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 28 (56)
4. Դիեգո Կոստա («Ատլետիկո») – 27 (54)
5. Սորիանո («Զալցբուրգ») – 31 (46,5)
6. Չիրո Իմոբիլե («Տորինո») – 22 (44)
7. Ալֆրեդ Ֆինբոգասոն («Հերենվեն») – 29 (43,5)
8. Դանիել Սթարիջ («Լիվերպուլ») – 21 (42)
9-12. Լուկա Տոնի («Վերոնա») – 20 (40)
9-12. Ջեքսոն Մարտինես («Պորտու») – 20 (40)
9-12. Յայա Տուրե («Մանչեսթեր Սիթի») – 20 (40)
9-12. Ռոբերտ Լևանդովսկի («Բորուսիա» Դորտմունդ) – 20 (40)