Գորիսում հունիսի 8-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրված 4 թեկնածուներից 2-ը՝ ՀՀԿ անդամ, «Վարարակն» ՍՊԸ տնօրեն Արա Բուդաղյանը եւ «ԳՈՐԻՍԻ ԳԱՄՄԱ» ԲԲԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Տիգրան Կարապետյանը, մայիսի 20-ին ինքնաբացարկի դիմում են ներկայացրել թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Այսօր' ժամը 15.00-ին, կհրավիրվի հանձնաժողովի նիստ, որը, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, ուժը կորցրած կճանաչի թեկնածուների գրանցումը:

 

Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարը շարունակում են ՀՀԿ-ից առաջադրված, «ՀՋԿ» ՓԲԸ Գորիսի տեղամասի պետ Ադունց Վաչագանը եւ ինքնաառաջադրված «ՇԱՆԻ» ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Հրայր Յոլյանը: Հունիսի 8-ին ՏԻՄ հերթական ընտրություններ կկայանան Սյունիքի 5 համայնքում՝ Գորիսում, Թանահատում, Աճանանում եւ Օխտարում՝ համայնքի ղեկավարի, Իշխանասարում՝ համայնքի ավագանու: Ըստ թիվ 37 եւ 38 ԸԸՀ-ներից «Արմենպրես»-ին տրամադրած տեղեկատության' այլ թեկնածուներից ինքնաբացարկի դիմումներ առայժմ չկան:

 

 

Գոհար Իսախանյան