Դարիալի կիրճում սկսվել են ճանապարհի եւ վնասված գազատարի վերականգնման աշխատանքները, որով Ռուսաստանից գազ Էր մատակարարվում Հայաստանին: Այդ մասին՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, լրագրողներին հայտնել Է տարերային աղետի վայրում գտնվող Վրաստանի տարածաշրջանների զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Էլգուջա Խոկրիշվիլին:

 

Նրա տեղեկատվության համաձայն՝ գիշերը տեղացած սաստիկ անձրեւի պատճառով դադարեցվել Էին որոնողա-փրկարարական եւ վերականգնողական աշխատանքները, որոնք վերսկսվել են մայիսի 20-ի առավոտյան:

 

Տեղում մոբիլիզացվել Է 10 միավոր ծանր տեխնիկա, իսկ առաջիկա ժամերին սպասվում Է եւս 15 միավոր տեխնիկայի ժամանումը, որպեսզի հնարավոր լինի ավելի լայն թափով ծավալել վնասված ճանապարհի վերականգնման աշխատանքները:

 

Էլգուջա Խոկրիշվիլիի խոսքով՝ Կազբեգի ավանի կողմից ճանապարհն արդեն բաց Է, եւ մասնագետները կարողացել են սկսել գազատարի նորոգման աշխատանքը: Դրա հետ մեկտեղ նախարարը տեղեկատվություն չունի այն մասին, թե որքան կտեւեն այդ աշխատանքները եւ երբ կվերացվի վնասվածքը: Նա նշել Է, որ այդ կապակցությամբ հատուկ հայտարարություն կանի Էներգետիկայի նախարարությունը:

 

Խողովակաշարը, որով Հայաստանը գազ Էր ստանում Ռուսաստանից, վնասվել Է մայիսի 17-ին Դարիալի կիրճում տեղի ունեցած սողանքի հետեւանքով: