Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքին Է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը պետք Է ստորագրի նախագահը, սակայն մտադիր չԷ «վիճարկել» ավելի վաղ հայտարարված որոշումն առ այն, որ փաստաթղթի տակ իր ստորագրությունը կդնի վարչապետը:

 

«Կարծում եմ, որ համաձայնագիրը պետք Է ստորագրի նախագահը, քանի որ այն վերաբերում Է ինչպես գործադիր, այնպես Էլ օրենսդիր ու դատական իշխանություններին: Համապատասխանաբար, ես կարծում եմ, որ ավելի լավ կլինի, եթե համաձայնագիրն ստորագրի պետության ղեկավարը, սակայն օրինական Է նաեւ այն, որ այն ստորագրի մեկ ուրիշ անձ»,-ասել Է Մարգվելաշվիլին «Իմեդի» հեռուստաալիքի «Քաղաքականության ժամանակը» ծրագրում:

 

Նա ընդգծել Է, թե «կարեւոր Է, որ այն (համաձայնագիրը) ստորագրի Վրաստանը, ուստի ես չեմ վիճարկի, եթե որոշվի, որ այն պետք Է ստորագրի որեւԷ այլ օրինական անձ»: Մարգվելաշվիլիի խոսքով՝ երկրի համար «կարեւոր Է ստորագրելը, այլ ոչ թե այն, թե ով այն կստորագրի»:

 

Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրն ստորագրվելու Է հունիսի 27-ին Բրյուսելում, որտեղ հավաքվելու են ԵՄ-ի անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: